Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, ջանքերը մի շարք կողմերից շարունակվում են: Այդ մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ ձևաչափով են շարունակվում Հայաստան-Ադրբեջան բանակցությունները:
«Միջնորդների կողմից առաջարկվում են տարբեր հնարավորություններ, չեմ կարող մանրամասնել ավելին: Դա նշանակում է, որ գործընթացը շարունակվում է: Չէ՞ որ միայն բարձրաստիճան հանդիպումներից չի բաղկացած այդ գործընթացը, այլև նախապատրաստում, որոշ փորձագիտական մակարդակով քննարկումներ, այդ առումով ջանքերը մի շարք կողմերից շարունակվում են»,- ասաց նա: