Իսրայելն ուժեղացրել է իր հարվածները Սիրիայի ուղղությամբ և այժմ ոչ միշտ է զգուշացնում այդ մասին Ռուսաստանին, հայտնում է Bloomberg-ը։
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ Իսրայելի պատերազմի սկսվելուց ի վեր հրեական պետությունն ավելի շատ հարվածներ է հասցնում Սիրիայում Իրանի աջակցությունը ստացող աշխարհազորայիններին, որոնք մոտեցել են Իսրայելի սահմանին: Պարբերականի համաձայն՝ այդ իրադարձությունն ուղեկցվում է իսրայելական քաղաքականության առանցքային տեղաշարժով՝ երկրի կառավարությունը դադարել է Ռուսաստանին նախազգուշացնել Սիրիայի տարածքի վրա որոշ հարձակումների մասին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել էր Դերաա նահանգում գտնվող սիրիական ռազմաբազայի վրա՝ պատճառաբանելով, որ պատասխանել է Սիրիայից Իսրայելի դեմ իրականացված հրթիռների արձակմանը։