Պարզվում է՝ միջազգային հարթակներում գործընկերների հետ նույնիսկ շփվելը Ռուսաստանը համարում է ցուցադրական հակառուսական ժեստ. նման դիտարկում է արել ԱԺ նախագահը՝ Տելեգրամի իր ալիքում արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի երեկվա հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան նշել էր, թե Մալթայում կայացած «Խաղաղության բանաձև» խորհրդաժողովին մասնակցությունը և դրա շրջանակում Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի հետ Մոսկվան համարում է ցուցադրական հակառուսական ժեստ: