Սյունիք կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է հայ-ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղ։ Նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետը Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխնախագահ Արարատ Խլղաթյանը։
Արարատ Խլղաթյանը նախագահ Խաչատուրյանին է ներկայացրել հիմնադրամի ծրագրերով գյուղում կառուցվող տիպային տները, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։
Այնուհետև Հանրապետության նախագահը շրջել է գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ։
Անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է ներքին խնձորեսկցիների հետ, պատասխանել նրանց հարցերին: