«Թյուրքական դարաշրջան» խորագրով Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի շրջանակում Աստանայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Բաքվի և Անկարայի միջև գործակցության խորացման հեռանկարը։
Ադրբեջանական կողմի տվյալով՝ Էրդողանը ողջունել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ուժերի սանձազերծած ագրեսիան: Նախագահներն անդրադարձել են նաև Թուրքիա-Հայաստան, Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացներին:
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում: