2023-ին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում կատարվել են դրական առումով փոփոխություններ: Այդ մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում գրանցված ցուցանիշներին՝ նախարարը տեղեկացրեց, որ 2023-ի առաջին 9 ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրներից զբոսաշրջիկների աճը կազմել է մոտ 65 տոկոս, այն դեպքում, երբ ՀՀ-ի զբոսաշրջության աճը մի փոքր ավելի քիչ է, այսինքն, ըստ Քերոբյանի, ԵԱՏՄ-ից եկած զբոսաշրջիկների թիվն առաջանցիկ աճ ունի: