Նոյեմբերի 3-ին՝ ժամը 10։17-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղոչի աղբյուր կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին Scania» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1962 թ.), դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդն արգելափակվել է բեռնատարի խցիկում:
Փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդին, հոսանքազրկել ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։