Վեդի համայնքում գործարկվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակը։ Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետի աշխատակազմից:
Այն իրականացվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում։
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկություն, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
Գրասենյակն արդեն նոյեմբերի 1-ից քաղաքացիներին մատուցում է մի շարք ծառայություններ։
Դրանք են՝
-
Տեղեկանքների տրամադրում
-
Թույլտվությունների տրամադրում
-
Անշարժ գույքի հարկի հաշվարկում և գանձում
-
Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկում և գանձում
-
Վարձակալական վճարների հաշվարկում և գանձում
-
Տեղական տուրքերի և վճարների գանձում
-
Աղբահանության վճարների հաշվարկում և գանձում
-
Դիմումների, գրությունների ընդունում, ինչպես նաև դրանց ընթացքի մասին տեղեկության և պատասխանների տրամադրում
-
Ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների տրամադրում
-
Քաղաքացիների ընդունելության գրանցում
-
Առցանց ծառայությունների տրամադրում
-
Թեժ գիծ