ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Վերոնիկա Գարսիա դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից՝ հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել էներգետիկ և ջրային ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցերի։
Նախարար Սանոսյանը կարևորել է KfW-ի հետ համագործակցությամբ Հայաստանի համար կենսական նշանակության ենթակառուցվածքների շուտափույթ կառուցման անհրաժեշտությունը։ Մասնավորապես կարևորվել է «Հայաստան-Վրաստան» էլեկտրահաղորդման գծի արագ կառուցումը։ «Մենք պետք է լինենք ճկուն և կայացնենք որոշումներ, որոնք վերջապես կհանգեցնեն ծրագրի իրականացմանը։ Մեզ համար կարևոր է, որ այդ ենթակառուցվածքը կառուցվի»,- ընդգծել է նախարարը։
Վերոնիկա Գարսիա դել Արկոն նշել է՝ արդեն իսկ հստակ պատկերացում կա՝ ինչպես շարժվել առաջ։
Հանդիպման ժամանակ կարևորվել է նաև ջրային ոլորտի ծրագրերում էական առաջընթաց ունենալու անհրաժեշտությունը։