Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աջակցությամբ Երևանում կազմակերպվել էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի հանդիպումը գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը նպատակ ուներ քննարկել ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում արդար մրցակցության ապահովման և պետական գնումների ոլորտում տնտեսվարողներին հետաքրքրող հարցերը:
Ինչպես հայտնում են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից, հանդիպմանը մասնակցում էին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը, ԵՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Սուշկեևիչը, մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտում քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Ժանար Ադիկովան:
Միջոցառման սկզբում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, այնուհետև հանդիպումը շարունակվել է բիզնեսի հետ հարց ու պատասխանի ձևաչափով: