ՀՀ ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Դանիել Աթաջանյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Կոտայքի մարզ):
Մասնավորապես՝
-
արտադրամասը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որպեսզի բացառվի կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ մակերեսների վրա անցանկալի բորբոսների առաջացումը.
-
ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված՝ բավարար քանակությամբ լվացարաններով, ինչպես նաև լվացող և ախտահանող նյութերի համար առանձնացված պահման տարածքով.
-
պատերը չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից։
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար: