Իսրայելի պաշտպանության բանակից հայտարարել են, որ իրենց ուժերը գտնվում են բարձր պատրաստության վիճակում իսրայելա-լիբանանյան սահմանին, քանի որ միջսահմանային կրակը շարունակվում է:
Լիբանանի «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ ոչնչացրել է իսրայելական անօդաչու թռչող սարք հարավային Լիբանանի տարածքում: Իսրայելի բանակը, սակայն, հերքել է ԱԹՍ-ի կործանման լուրը:
Բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Լիբանանից մի քանի արձակումներ են գրանցվել Հար Դովի շրջանի և Իսրայելի հյուսիսում գտնվող Հերմոն լեռան ուղղությամբ, արձակված հրթիռներն ընկել են ամայի տեղանքում։
Իսրայելի հետ փոխադարձ հարվածների հետևանքով «Հեզբոլլահն» ավելի քան 50 զոհ ունի: