Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը ժամանել են Ղազախստան՝ մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ հոբելյանական գագաթնաժողովին: Այն անցկացվելու է «Թյուրքական դար» կարգախոսի ներքո։
Հանդիպման ընթացքում առաջնորդները կքննարկեն կազմակերպության շրջանակներում համագործակցության հետագա ընդլայնմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ընթացիկ գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Սպասվում է, որ նոյեմբերի 3-ին Էրդողանը երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ։