ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 2-10-ը կայցելի Իսրայել, Հորդանան, Թուրքիա, Ճապոնիա, Կորեայի Հանրապետություն և Հնդկաստան։
Թել Ավիվում Բլինքենը մտադիր է հայտարարել ԱՄՆ-ի աջակցությունն ահաբեկչությունից Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին, ինչպես նաև քննարկել Վաշինգտոնի ջանքերը՝ ապահովելու ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը, պատանդներին ազատելը և Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը մեծացնելու համար։ Տոկիոյում Բլինքենը կմասնակցի Յոթնյակի երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ կունենա Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի և երկրի արտգործնախարար Յոկո Կամիկավայի հետ։
Լրատվամիջոցները գրում են, որ Անկարան նոյեմբերի 5-ին ակնկալում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այցը Թուրքիա։