ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը. ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ տասնյակ ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ:
Նոր պատժամիջոցներն ուղղված են ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի և նրան աջակցող կառույցների դեմ: Դրանք վերաբերում են նաև էներգետիկ հատվածում, լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, ռազմարդյունաբերական համալիրում ՌԴ հեռանկարային նախագծերին։ «Սև ցուցակում» է հայտնվել ավելի քան 30 ֆիզիկական անձ և գրեթե 200 իրավաբանական անձ:
ԱՄՆ պատժամիջոցների ցանկում ներառվել են ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալներ Վիկտոր Եվտուխովը և Ալեքսեյ Բեսպրոզվաննիխը: Պատժամիջոցներ են սահմանել նաև Ռուսաստանի Դաշնության մի շարք բանկերի դեմ: