Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Կցանկանայի հիշեցնել, որ ավելի վաղ Կիև էր այցելել ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նրանք Դուբլինում շփվել են Ստեֆանչուկի հետ: Փաշինյանն ինքը Գրանադայում շփվել է Զելենսկու հետ: Երևանում պետք է իրենց հաշիվ տան, որ խոսքը ցուցադրական սիրախաղի մասին է նրանց հետ, ովքեր ագրեսիվ հակադրվում է մեր երկրին: Այլ բնորոշում չի կարող լինել: Ափսոսանք է առաջացնում, որ Հանրապետության ներկայիս ղեկավարությունը նպատակաուղղված, համառորեն քանդում է մեր դաշնակցային հարաբերությունները, որոնք դեռ վերջերս անվանում էին Հայաստանի կայունության և բարգավաճման կարևորագույն գործոն:
Ինչ վերաբերում է ԶԼՄ-ներին կամ մեդիառեսուրսներին, որոնք վճարվում են պետական մարմինների կամ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ կապված ռեսուրների միջոցով, և նրանց հակառուսական հռետորաբանությանը, ապա այստեղ անգամ ասելու բան չկա: Դա անթաքույց ռուսատյաց ենթատեքստ է՝ ազգայնականության եզրին»,- նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանում հասկանում են, թե այդ ռեսուրսների ֆինանսավորվամբ ովքեր են զբաղվում: