Սամարղանդում Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել Տաշքենդին՝ Եվրամիության հետ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցում:
Մակրոնն ու Միրզիյոևն ընդգծել են քաղաքական երկխոսության շարունակման, անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման, մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու կարևորությունը՝ նշված է Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Սա Ֆրանսիայի նախագահի առաջին այցն է Ուզբեկստան 1994-ից իվեր: Նախօրեին Մակրոնը այցելել է Աստանա, որտեղ բանակցություններ է վարել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը նշել է, որ երկու երկրի համագործակցությունը դինամիկ է զարգանում, սակայն Ղազախստանի ու Ֆրանսիայի հարաբերություններին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել: