Կավելանա Շրջակա միջավայրի նախարարության բյուջեն, գյուղոլորտի հատկացումները ևս կմեծանան: Տարածքային կառավարման նախարարության և մարզպետարանների բյուջեները, մինչդեռ, կնվազեն։ Եկող տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթով բյուջետային ծախսերի 5 տոկոսը կուղղվի համայնքներին: Երևանին հաջորդ տարի հատկացվող դոտացիան կնվազեցվի մոտ 5 մլրդ դրամով: Քաղաքապետ Ավինյանը առարկել է, նշել, որ լուծում չգտնելու դեպքում պետք է անցնեն ճգնաժամային կառավարման մոդելի:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: