Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներին առնչվող միջոցառումները: Պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները նիստի մասնակիցներին զեկուցել են իրականացվող միջոցառումների ընթացքը և դրանց իրականացման արդյունքում ազդեցությունը քաղաքացիների կյանքի որակի վրա: