Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մեղրի համայնք։
Սյունիքի մարզպետի և Մեղրու համայնքապետի ուղեկցությամբ նախագահն այցելել է Մեղրու և Մեղրու Լեհվազ համայնքի հիմնանորոգված մանկապարտեզներ, ծանոթացել հիմնանորոգումից հետո երեխաների համար ստեղծված հարմարություններին ու ընդհանուր պայմաններին: