ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Քաղաքացիություն և կարգավիճակ ստացած արցախցիների համար կպարզեցվի կենսաթոշակի ստացման կարգը: Գործադիրի նիստին ևս 1.3 մլրդ դրամ է հատկացվել բռնի տեղահանվածների հատկացումների համար: Վարչապետը տեղեկացրել է, որ բացի 100-հազարական և 50-հազարական դրամ աջակցությունից՝ առաջիկայում կգործի նաև 50+50 ծրագիրը: Կշարունակվի նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցությունը: Կառավարությունը ավելի քան 620 մլն դրամ էլ կհատկացնի Երևանի մետրոպոլիտենի գծի անվտանգ երթևեկության ապահովման համար:
Մանրամասները՝ տեսանյութում: