Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ներկայացրեց Հանրային հեռարձակողի խորհրդի 2024 թվականի բյուջեի նախագիծը:
2024 թվականին Հանրային հեռարձակողի խորհուրդը նախատեսում է Հանրային հեռուստաընկերության 3 ալիքներով՝ Առաջին ալիք, Առաջինի լրատվական, միջազգային ալիք, հոգևոր-մշակութային, հանրային հեռուստաընկերության Շողակաթ ալիքով, Հանրային ռադիոընկերության հինգ վերգետնյա ալիքներով և ինտերնետային սփռման այլ հարթակներով, մասնավորապես՝ Յութուբ, Ֆեյսբուք, Տելեգրամ, Ինստագրամ, Լինքդին, սոցիալական ցանցերով իրականացնել շուրջօրյա հեռուստատեսային-ռադիո և այլ թվանշային տեսալսողական բովանդակության տարածումը: 2024 թվականին Հանրային հեռարձակողի խորհուրդը նախատեսում է իրականացնել 1 ծրագիր՝ 7 միջոցառումով: «Դրանք են՝ հանրային հեռուստահեռարձակողի խորհրդի կառավարում, համակարգում և մոնիտորինգ՝ 166 մլն դրամ հայտով, ընդհանուր և լրատվական ուղղվածության հեռուստատեսային ծառայություններ՝ 6 մլրդ 396 մլն չափով, ռադիոծառայություններ՝ 970 մլն, կրթական, մշակութային ուղղվածության հեռուստատեսային ծառայություններ՝ 221 մլն, հանրային հեռարձակողների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ՝ 9 մլն, ներդրումներ հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման նպատակով՝ 50 մլն, Հանրային հեռուստաընկերության Շողակաթ ալիքի թվայնացում»,- տեղեկացրեց Շիրինյանը: