Չինաստանի հետ համատեղ Հանրային հեռուստաընկերության շենքային ապահովվածության բարելավման ծրագիրն է, որով Չինաստանը դրամաշնորհ է հատկացրել Հանրային հեռուստաընկերությանը 8-րդ ստուդիան կառուցելու համար, այդ պայմանագրով նախատեսված է նաև հայկական կողմի ներդրում, մասնավորապես, ենթակառուցվածքների ապահովում գլխավոր մայրուղուց դեպի ստուդիայի շենքը տանող ճանապարհի շինարարություն, հողային աշխատանքներ, ասֆալտապատում և այդ նպատակով նախատեսում ենք հայկական կողմի ներդրում: Մենք ունենք ևս մի ծրագիր, որը, սակայն, քննարկումների ժամանակ Ֆինանսների նախարարությունում չկարողացանք հաստատել, որովհետև չունենք օրենսդրական կարգավորում: Դա Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տեխնիկական վերազինման նպատակներով ծախսերն են: Օրենքը պարտադրում է, որ Հանրային հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է յուրաքանչյուր տարի ոչ պակաս թվով, քան նախորդ տարի, սակայն տեխնիկական վերազինման տողն ընդհանրապես գոյություն չունի: Դա տարիներ շարունակ արվել է հախուռն ընթացիկ ծախսերի հաշվին, վարկ վերցնելու հաշվին: Այդ մասին 2024 թ. պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ 8-րդ ստուդիայի կառուցումը երկարաժամկետ ծրագիր է, և չպետք է կապել եթերայինի հետ:
Նա անդրադարձավ ՌԴ-ում հեռարձակման հետ կապված հարցին: «Մենք եթեր ունենալու հետ կապված հայ-ռուսական միջկառավարական համաձայանգրի կնքումից հետո քայլեր ենք ձեռնարկել, ցավոք սրտի, պարզվել է, որ ունիվերսալ լիցենզիա չկա, և նման օրենսդրություն նախատեսված չէ ՌԴ-ում: Դրանից հետո քայլերը դադարել են: Բայց բացի դրանից՝ մեկ այլ խնդիր կա. այնտեղ հեռարձակումն արժե որոշակի գումար, որը Հանրային հեռուստաընկերության բյուջեում նախատեսված չէ, և միջկառավարական համաձայնագիրը կնքելուց հետո, երբ հանրայինը ստացավ այդ հնարավորությունը, եթե, ենթադրենք, ունիվերսալ լիցենզիայի հարցն էլ լուծվի, հանրայինը բյուջետային միջոցներ չունի որևէ տողում, որպեսզի հատկացնի այնտեղ հեռարձակմանը: Մոտավոր հաշվարկներով ամսական 25 հազար դոլարի մասին էր խոսքը, երբ ուսումնասիրում էինք՝ որ ցանցում ենք ուզում հեռարձակվել:
Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերության ընդհանուր ծախսերի մեջ պետական բյուջեն մասնակցում է 88 տոկոսով, մնացած 12 տոկոսը գոյանում է Հանրային հեռուստաընկերության կոմերցիոն գործունեությունից. հիմնականը գովազդն է, կան նաև հովանավորության և հեռուստաարտադրանքի վաճառքից գոյացած գումարներ:
Խոսելով Հանրային հեռուստաընկերության նկատմամբ հեռուստադիտողների վստահության մասին՝ Հովհաննես Մովսիսյանն ասաց հետևյալը. «Հանրային հեռուստաընկերությունը, գոնե բաց հարցումներով, վստահելի հարցումներով, և հրապարակված են դրանք, վերջին 3 տարում Հայաստանում ամենավստահելի լրատվամիջոցն է: Մեզ համար ավելի շատ կարևոր է, որ տվյալ հարցումներում ֆիքսված է, թե հեռուստադիտողներից ովքեր որ քաղաքական ուժին են հարում և դիտում են Հանրային հեռուստաընկերություն, և այդ հարցումներով ֆիքսված է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցները նույնպես դիտում են Հանրային հեռուստաընկերություն:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստաընկերության հյուրերին, ապա Մովսիսյանը նշեց, որ Հանրային հեռուստաընկերությունում ամեն ամիս մոտ 2000 մարդ է հյուր լինում: «Այդքան հյուրերի մեջ ես կխնդրեի, որ մենք ֆիքսենք ամբողջական պատկերը, քանի որ հանրայինն է, և հանրայինը բոլորին փորձում է հրավիրել: Կուզեի շեշտել, որ շատ հաճախ մենք խնդիր ենք ունենում ընդդիմությունից հյուրեր ունենալու»,- ասաց նա: