Իսրայելի կողմից Գազայի հատվածի ռմբակոծությունը շարունակվել է գիշերվա ընթացքում և առավոտյան: ՑԱԽԱԼ-ը Գազայի հատվածի հյուսիսային մասում ճեղքել է ՀԱՄԱՍ-ի պաշտպանական գիծը՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին։
Իսրայելական կողմը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով սպանվել է ավելի քան 1400 մարդ՝ հիմնականում խաղաղ բնակիչների, և ավելի քան 200-ը պատանդ են վերցրել։ Գազայի առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 8796 պաղեստինցի, այդ թվում՝ 3648 երեխա: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման տվյալով՝ Ջաբալիայի փախստականների ճամբարին հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 195 մարդ է զոհվել. 12 մարդ անհետ կորած է, 777 մարդ վիրավոր է։ Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը հրամանատարական կենտրոնները տեղակայել է քաղաքացիական շենքերում՝ վտանգի ենթարկելով խաղաղ բնակիչներին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը հայտարարել է, որ Ջաբալիայի ճամբարին հասցված հարվածները կարող են պատերազմական հանցագործություններ լինել՝ հաշվի առնելով մարդկային զոհերի թիվը և ճամբարում ավերածությունների մասշտաբը։
Մանրամասները՝ տեսանյութում: