Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է, որ Հայաստանի ճանապարհները ապաշրջափակվեն, և դրանք գործեն ՀՀ իրավազորության և օրենքների շրջանակներում: Այդ մասին ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ ճեպազրույցում անդրադառնալով ապաշրջափակման դեպքում ՀՀ-ով անցնող ճանապարհների վերահսկողության վերաբերյալ հարցին:
Խոսելով անկլավների մասին՝ Արշակյանը նշեց. «Հայաստանի և Ադրբեջանի դելիմիտացիայի շրջանակներում բոլոր հարցերը քննարկման ենթակա են, եթե ունեն իրավական հիմքեր, քարտեզագրված են, երկկողմ համաձայնագրերում գրանցված են»:
Նա ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարիք ունեն հստակեցնելու իրենց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցը և գրավոր դա ընդունելու: