Մայրաքաղաքում վերջին երկու տարում կառուցվել ու նորոգվում է 24 մանկապարտեզ, 12-ն արդեն շահագործվում է: Խմբերի ավելացմանը զուգահեռ՝ պակասում է իրենց հերթին սպասող փոքրիկների թիվը, մանկապարտեզ են հաճախում նաև արցախցի երեխաներ: Շենքերի շահագործումից դուրս եկած հատվածները կարգի են բերվում, համապատասխանեցվում սեյսմիկ պահանջներին, բարեկարգվում են նաև նախակրթարանների բակերը: Նախատեսվում է նաև նորերի կառուցում այն տարածքներում, որտեղ կամ մանկապարտեզ չունեն, կամ շենքը վթարային է:
Մանրամասները` Էմիլյա Հոսյանի ռեպորտաժում: