Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովասափյանը նշանակվել են համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները վերանշանակվել են պաշտոններում: Նոյեմբերի 1-ին Երևանի քաղաքապետի որոշումներով ևս մի քանի վարչական շրջանների ղեկավարներ են նշանակվել: