Արդարադատության նախարարության եկող տարվա բյուջեն ավելի քան երկու միլիարդ դրամով նվազել է: Ոլորտի պատասխանատուն պարզաբանել է` կառավարությունը նախատեսված երկու ծրագիր չեղարկել է` ավելի մասշտաբային ծրագրով փոխարինելու համար: Այս տարվա համեմատ կրճատվել են նաև Պետական վերահսկողության ծառայության, Սահմանադրական դատարանի բյուջեները, շատ են կառույցները, որոնց դեպքում արդեն հատկացումներն ավելացել են:
Բյուջետային քննարկումների մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում: