Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը քննարկել են ռուսական նավթագազային ընկերությունների մասնակցությունն Ադրբեջանում նոր նախագծերին, հայտնում է ՌԴ կառավարությունը։
«Ռուսաստանն ու Ադրբեջանը քննարկում են վառելիքի վաճառքի ընդլայնման հարցերը, ինչպես նաև ադրբեջանական օբյեկտներում ռուսական ածխաջրածինների վերամշակման և Տիխորեցկ-Բաքու նավթամուղով դարձափոխային մատակարարումներն ավելացնելու գաղափարը»,- ասել է Նովակը Ջաբարովի հետ հանդիպմանը։