Բելառուսը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում՝ երկրում 5,4 միլիարդ դոլար արժողությամբ առաջին ատոմակայանի գործարկումն ուշացնելու համար, գրում է Коммерсантъ-ը։
2020 թվականին ռեակտորի կորպուսի փոխարինման պատճառով Բելառուսում խափանվել է ատոմակայանի առաջին էներգաբլոկի գործարկումը, և Մինսկն արդեն հասել է ռուսական պետական վարկի տոկոսադրույքի մինչև 3,3 տոկոսի իջեցման։
Երկրորդ էներգաբլոկի գործարկման համար Բելառուսը ռուսական կողմի հետ պայմանավորվել է վարկի մարման ժամկետների երկարաձգման հարցի շուրջ, իսկ այժմ Մինսկը ձգտում է զեղչ ստանալ միջուկային վառելիքի համար: Ընդ որում, ռուսական կողմի վարկածով, երկրորդ էներգաբլոկի գործարկման հետաձգումը տեղի է ունեցել բելառուսական ենթակապալառուների մեղքով: