Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է արգելափակեն Իսրայելին նավթի և պարենի մատակարարումները՝ Գազայի հատվածում նրա գործողությունների պատճառով: Նա կոչ է արել իսլամական աշխարհին «ակտիվացնել իր գործողություններն» Իսրայելի դեմ և դադարեցնել նրա հետ տնտեսական համագործակցությունը, գրում են իրանական լրատվամիջոցները։
Իրանը հանդես է գալիս նաև Գազայի և Իսրայելի տարածքում միայն մեկ պետության ստեղծման օգտին: Ծրագրով նախատեսվում է ապահովել Պաղեստինի ժողովրդի բոլոր ժողովրդավարական իրավունքները, այդ թվում՝ ընտրական: Ընդ որում՝ հրեա բնակչությունն իրավունք կստանա հեռանալ կամ դառնալ նոր պետության քաղաքացի: Այդ մասին ասել Է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Մոջթաբա Զուլնուրը: Թեհրանը նոր պետության առաջարկը ներկայացնում է որպես ամենաժողովրդավարական և տարածաշրջանի բոլոր բնակիչների շահերը պաշտպանելուն ունակ տարբերակ:
Զուլնուրը հավելել է, որ Իրանը չի ընդունում երկու առանձին պետություններ ստեղծելու գաղափարը՝ որպես Իսրայել-Պաղեստին հակամարտության լուծում, որը, սակայն, ընդունում են արաբական շատ պետություններ։