ԱՄՆ հատուկջոկատայինները ժամանել են Իսրայել՝ պատանդների որոնման հարցում երկրի իշխանություններին օգնելու համար, գրում է New York Times-ը։
Պենտագոնի ղեկավարի հատուկ գործողությունների և ցածր ինտենսիվության հակամարտությունների գծով օգնական Քրիստոֆեր Մայերն ասել է, որ ստորաբաժանումը մարտական առաջադրանքներ չի իրականացնելու: Իրենց նպատակն է Գազայի հատվածում հայտնաբերել պատանդներին, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներին։
Մայերը չի նշել այդ առաքելության համար նախատեսված զինծառայողների ճշգրիտ թիվը: