Հորդանանն Իսրայելից անհապաղ հետ է կանչել իր դեսպանին, հայտնել է Թագավորության արտաքին գործերի նախարարությունը և հավելել, որ դեսպանի վերադարձն Իսրայել կապված կլինի Գազայի դեմ իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման հետ։
Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին նաև հանձնարարել է Իսրայելի արտգործնախարարությանը ծանուցել ավելի վաղ Հորդանանից հեռացած Իսրայելի դեսպանի վերադարձի անհնարինության մասին:
Երեկ իրենց դեսպաններին հետ են կանչել Չիլին և Կոլումբիան, իսկ Բոլիվիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ։ Իսրայելի ԱԳՆ-ն Բոլիվիայի որոշումն անվանել է «կապիտուլյացիա ահաբեկչության հանդեպ»: