Հանրապետության նախագահի աշխատակազմի գրասենյակից հայտնում են՝ Վահագն Խաչատուրյանը եռօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ: Եղեգնաձորում նախագահը այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության նորաբաց գրասենյակ։
Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ողջունելով նախագահին, շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։
Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։
Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը նախագահ Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։