ԱՄՆ նախագահը վետո կդնի Իսրայելին աջակցության համար միջոցներ հատկացնելու օրինագծի վրա, եթե ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում այն համաձայնեցվի ներկայիս տեսքով՝ առանց Ուկրաինայի հիշատակման։
Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ «Ուկրաինային օգնության բացակայությունը սարսափելի ազդանշան կուղարկի Ռուսաստանին և ամբողջ աշխարհին Վաշինգտոնի վճռականության պակասի մասին»:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ օրինագիծը ներկայացրած հանրապետականները «քաղաքականացնում են ամերիկյան աջակցությունը և վտանգում ԱՄՆ ազգային անվտանգությունը»:
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսաշարում: