Եվրամիության դիտորդական առաքելությունը Եղեգնաձորում կենտրոնակայան է բացել: Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ տարածաշրջանն արժանի է տևական խաղաղության ու կայունության, հույս հայտնել, որ միասին կկարողանան նպաստել այդ նպատակի իրականացմանը։ Ռիտերն ընդգծել է, որ գործունեության 8 ամսում առաքելությանը միացել է Եվրամիության 24 երկիր՝ գործուղելով 93 դիտորդի: Այս պահին իրենք կարող են արդեն դիտարկել հայ-ադրբեջանական ամբողջ սահմանը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: