Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում պատրաստվում են հորդառատ անձրևների և քամիների՝ մինչև 170 կմ/ժ արագությամբ, «Կիրան» փոթորիկը տարածաշրջանին է մոտենում Ատլանտյան օվկիանոսից: Երեք դեպարտամենտում հայտարարվել է կարմիր՝ եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ, ևս 17-ում՝ նարնջագույնը։ Հաղորդվում է, որ սա տարվա առաջին խոշոր աշնանային փոթորիկն է:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը Բրետանի և Նորմանդիայի բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները և հեռու մնալ ծառերից ու ծովից, որի ալիքների բարձրությունը կարող է հասնել մինչև 10 մետրի:
Կփակվեն ծովի երկայնքով որոշ ճանապարհներ, կդադարեցվի մարզային և միջքաղաքային գնացքների երթևեկությունը, ինչպես նաև կղզիների միջև լաստանավային հաղորդակցությունը, կփակվի «Բրեստ Բրետան» օդանավակայանը:
Տարածաշրջանում մոբիլիզացվել են 3200 փրկարար և չորս ուղղաթիռ։