Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունն աճել է. յոթ ամսվա տվյալով՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 9.8 տոկոսով: Կողմերը նպատակ ունեն տարվա վերջին առևտրաշրջանառությունը հասցնել մեկ մլրդ դոլարի, ինչին նպաստում են նաև համատեղ ցուցահանդեսները: Օրակարգում է նաև Իրանը որպես տարանցիկ երկիր դիտարկելու հնարավորությունը, որի միջոցով Հայաստանը կկապվի Հնդկաստանի և արաբական մի շարք երկրների հետ:
Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: