Նոյեմբերի 3-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը:
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որի արդյունքներով տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Անալենա Բերբոքի համատեղ մամուլի ասուլիսը։