Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին տեղեկացրին Կառավարության մամուլի ծառայությունից:
Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը, շնորհակալություն հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ իր հետագա գործունեության մեջ:
Փոխվարչապետը Ճապոնիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված 100.000-ից ավելի փախստականների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները՝ շնորհակալություն հայտնելով Ճապոնիային՝ ծանր իրավիճակներում Հայաստանին աջակցելու համար:
Զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով բարձր տեխնոլոգիաների, կրթության և տուրիզմի ոլորտներում համագործակցության առկա մեծ ներուժի իրացման կարևորությունը: