Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով այսօր ապամոնտաժվելու են Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 25/4, Վիլնյուս հ. 35/7 և Գյուլիքևխյան փողոցի հարակից համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա կառուցված հեղուկ վառելիքի լցավորման կայանի մետաղական շինությունները: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը: