Սաուդյան Արաբիան իր բանակը և հակաօդային պաշտպանության ուժերը բերել է մարտական պատրաստվածության բարձր վիճակի՝ հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:
Գործակալության տվյալով՝ Թագավորության իշխանությունները նման որոշում են կայացրել Եմենի ապստամբների հետ բախումներից հետո, որոնք «Անսար Ալլահ» շարժման մաս են: Մասնավորապես, ապստամբները փորձել են հրթիռային հարված հասցնել Սաուդյան Արաբիային, սակայն հարձակումը հետ է մղվել: Որոշման համար պատճառ է դարձել նաև Եմենին սահմանակից Հարավային Ջիզան նահանգում սաուդցի չորս զինծառայողների մահվան միջադեպը:
Հրապարակման մեջ նաև ասվում է, որ հոկտեմբերի 30-ին Վաշինգտոնում Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալեդ բեն Սալման Ալ Սաուդը հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Կողմերը քննարկել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքները, ինչպես նաև Եմենում տիրող իրավիճակը: