Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ Իսրայելը հարված է հասցրել Ջաբալիայի փախստականների ճամբարի ուղղությամբ` ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման հրամանատարներից մեկին ոչնչացնելու նպատակով:
Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ Ջաբալիայի ուղղությամբ Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը գերազանցում է 400-ը: