Հոկտեմբերի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Պատիվ ունեմ» ծրագրի 2023 թ. շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Նորընծա լեյտենանտները, որոնք, քաղաքացիական բուհերում ուսանելուն զուգահեռ, ռազմական ակադեմիայում ստացել են զինվորական մասնագիտական գիտելիքներ, վիճակահանությամբ ընտրել են ծառայավայրերը։
Հայոց բանակի շարքերը համալրող սպաներին շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը: