Իսրայելի կառավարությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել Հյուսիսային Կովկաս այցելություններից, իսկ արդեն այնտեղ գտնվողներին հորդորել է լքել տարածաշրջանը:
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանի մոտ բազմություն էր հավաքվել։ Պատճառը Թել Ավիվ-Մախաչկալա չվերթն էր։ Դաղստանցիները ներխուժել են օդանավակայան և խուզարկել տարածքը՝ «Իսրայելից ժամանած հրեաներին» գտնելու համար։
Տեղի իշխանություններն ու անվտանգության ուժերը երկար ժամանակ քայլեր չեն ձեռնարկել անկարգությունները կանխելու ուղղությամբ։ Օդանավակայան հատուկ ջոկատայիններ են բերվել միայն այն բանից հետո, երբ ամբոխը շրջապատել է ինքնաթիռը:
Ոստիկաններն արդեն նույնականացրել են օդանավակայանի անկարգությունների ավելի քան 150 մասնակցի, նրանցից 83-ը ձերբակալվել են: Շարունակում են աշխատանքները անկարգությունների բոլոր մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ: