Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի 300 քմ տարածքը հափշտակելու գործով անցնում է 6 մեղադրյալ, այդ թվում Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանը և Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը: Պետությանը պատճառված մոտ մեկ միլիարդ դրամ վնասից 208 մլն դրամը Արմեն Սմբատյանը վերականգնել է և ընդունել մեղադրանքը: Այս գործով Սմբատյանի որդու՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ու ևս մեկ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով: Հետախուզման մեջ գտնվող Հասմիկ Պողոսյանը խնդրել է վարույթն անցկացնել առանց իր ներկայության:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: