ԵԽԽՎ նախագահը դատապարտել է Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին և Բելառուսին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների համար։
«Միայն այս տարի ես բազմիցս դատապարտել եմ Մարդու իրավունքների ոլորտում Վացլավ Հավելի մրցանակի դափնեկիրներ Օսման Քավալայի, Վլադիմիր Կարա-Մուրզայի, Մարիա Կոլեսնիկովայի և Ալես Բելյացկու ազատազրկումը։ Քաղբանտարկյալների և իրավապաշտպանների գործերով մեր գլխավոր զեկուցողները կոչ են արել ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին և մյուսներին»,- նշել է Թինի Քոքսը։
Նրա խոսքով՝ վեհաժողովը անդամ պետություններին հիշեցնում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտականության մասին, քանի որ քաղաքական դրդապատճառներով ձերբակալված անձանց ազատ արձակելու վերաբերյալ բավական շատ որոշումներ չեն կատարվում:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: