ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման մատչելիության ապահովման նպատակով էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվում է ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության ծրագիրը։
Պետական աջակցությունն իրականացվում է 2 եղանակով․
տոհմային մանր եղջերավոր կենդանիների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում, որի դեպքում վարկը հասանելի կլինի՝ 2 % տոկոսադրույքով.
կատարված ծախսի փոխհատուցում. այս դեպքում կփոխհատուցվի շահառուի կողմից յուրաքանչյուր գլուխը մինչև 450 հազար ՀՀ դրամ արժեքով ձեռք բերված տոհմային մատղաշի համար փաստացի վճարված գումարի 23 %-ը:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 011-597-129 կամ 011-597-254 հեռախոսահամարներով։