Ցանկացած ենթակառուցվածք բացել կամ օգտագործելը այդ ենթակառուցվածքն օգտագործող բոլոր երկրներին բերում է դրական, օգտակար հետևություն կամ արդյունք: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով Մարգարայի կամրջի վերագործարկմանը:
«Ինչ վերաբերում է Մարգարային, ապա հիմա այնտեղ որոշակի շինարարական, կահավորման աշխատանք է տեղի ունենում, որն իրականացնում են ՊԵԿ-ի, քաղաքաշինության մեր գործընկերները: Ընթացքի մեջ են. կիրականացնեն, իսկ թե կոնկրետ երբ կսկսի աշխատել, չեմ կարող ասել, այդ մասով այլ բանակցողներ աշխատում են»,- ասաց Սանոսյանը: