Չնայած իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնություններին՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր անդամ է՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք չպե՞տք է վերանայվի դաշինքին Թուրքիայի անդամակցությունը ՀԱՄԱՍ-ին աջակցության ֆոնին:
«Մենք մտադիր ենք աշխատել Թուրքիայի հետ՝ հանուն ՆԱՏՕ-ի ամրապնդման: Նաև պետք է ապահովվի Շվեդիայի մուտքը դաշինք. այդ հարցը ներկայումս քննարկվում է Թուրքիայի խորհրդարանում»,- ասել է Մեթյու Միլլերը:
Նա հերթական անգամ կրկնել է Վաշինգտոնի դիրքորոշումը՝ ՀԱՄԱՍ-ը դաժան ահաբեկչական կազմակերպություն է:
Մանրամասները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: